|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 12-ից մինչ օրս Արարատի մարզի Ավշար համայնքում իրավիճակը մնում է լարված: Համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցող իրադարձությունները, շարունակվող դասադուլն ու գործադուլը խաթարել են դպրոցի բնականոն ուսումնական գործընթացը և մատաղ սերնդի` կրթություն ստանալու իրավունքը:
Դպրոցը, կրթօջախ լինելուց բացի, սոցիալական այն ոլորտն է, որը միավորում է հասարակության գրեթե բոլոր սոցիալական շերտերին, ուստի կրթական ոլորտում առաջացող խնդիրները գտնվում են մեր ուշադրության ներքո:
Հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունն ու կարևորությունը՝ կոչ ենք անում պատկան մարմիններին` դրսևորել ողջախոհություն, կադրային հարցերում չառաջնորդվել կամայական ու կողմնակալ որոշումներով, պահպանել ուսուցիչների աշխատանքի իրավունքը, մի կողմ թողնել վերջնագրերի լեզուն և համատեղ քննարկումների արդյունքում հասնել խնդրի դրական լուծմանը, քանի որ, ի վերջո, հարցը վերաբերում է ապագա սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, ինչն, անկասկած, վեր է ամեն տեսակի անձնական շահերից ու հետաքրքրություններից:
Հույս ենք հայտնում, որ սեղմ ժամկետներում դպրոցի բնականոն աշխատանքը կվերականգնվի, և ուսուցչական կազմն ու աշակերտները կվերադառնան իրենց դասասենյակները:
ՀՅԴ Վեդու «Ս. Թաթոսյան» կոմիտե
21.03.2019