կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-15 13:34
Աշխարհ

Ռուսաստանը հնարավոր է հարձակվի Ուկրաինայի վրա մինչև փետրվարի կեսերը. Սպիտակ տուն

Ռուսաստանը հնարավոր է հարձակվի Ուկրաինայի վրա մինչև փետրվարի կեսերը. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ, ըստ ԱՄՆ-ի, Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա ընթացիկ ամսաթվերից սկսած մինչև փետրվարի կեսերը։ «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա լրագրողներին ասել է ճեպազրույցում։

Փսակին մտահոգություն է հայտնել, որ «Ռուսաստանի կառավարությունը ներխուժում է նախապատրաստում»: «Մենք դա տեսել ենք նախկինում, այն մեզ հետ է տանում դեպի 2014 թվականը»,- ասել է նա` հավելելով, որ դիվերսիաները և տեղեկատվական գործողություններ են իրականացվում, որ Ուկրաինային մեղադրեն արևելյան Ուկրաինայում ռուսական ուժերի վրա մոտալուտ հարձակումներ նախապատրաստելու համար: Ռուսական ռազմական պլանների մեջ ռազմական ներխուժմանը նախորդող շաբաթների ընթացքում ակտիվություն է  ցուցաբերվում, և ներխուժումը կարող է սկսվել հունվարի կեսերից մինչև փետրվարի կեսերը:

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ԱՄՆ-ի անանուն պաշտոնյային, հայտնել էր, որ Ռուսաստանը, իբր, աշխատանքային խումբ է պատրաստել՝ «Ուկրաինայի արևելքում կեղծ դրոշով օպերացիա» իրականացնելու համար: Ժամկետներ էին նշվում դարձյալ հունվարի կեսերից մինչև փետրվարի կեսերը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս հրապարակումները, ասել է, որ նման տվյալները ոչնչով չեն հաստատվում և անհիմն են։