|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ուկրաինան ժամանակի ընթացքում կվերադառնա Անկախ Պետությունների Համագործակցություն: Նման համոզմունք է հայտնել ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Ժամանակի ընթացքում, մենք համոզված ենք դրանում, Ուկրաինան կվերադառնա ԱՊՀ, ինչպես և Մոլդովան: Թող որ, գուցե ոչ այն ձևաչափով ու տեսքով, ինչպես նախկինում էր, բայց, այնուամենայնիվ, մենք միասին ենք»,-ասել է նա լրագրողներին:
2014 թվականին բազմիցս տեղեկություններ են հայտնվել Համագործակցությունից Ուկրաինայի հնարավոր դուրս գալու մասին, սակայն երկիրը պաշտոնական հայտ չէր ներկայացրել: 2018 թվականի մայիսին Ուկրաինան որոշում կայացրեց դադարեցնել մասնակցությունը ԱՊՀ համակարգող խորհուրդներին, իսկ նույն տարվա օգոստոսին փակեց իր ներկայացուցչությունը կազմակերպության կանոնադրական մարմիններում: 2019 թվականից սկսած՝ Ուկրաինան դուրս է եկել Համագործակցության շրջանակներում գործող մի շարք համաձայնագրերից: