Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ նորանշանակ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սիրելի համալսարանականներ,
Շնորհակալ եմ ինձ ուղղված սատարող խոսքերի և սրտացավ վերաբերմունքի համար: Դրանք ինձ վստահություն են տալիս գիտակցելու, որ շարժվում եմ ճիշտ ուղղությամբ և ազնվորեն գործում եմ հանուն համալսարանի զարգացման: Նկատելի է, որ իմ այդ գործելաոճը խանգարում է որոշ շրջանակների, որոնք, ելնելով նեղ անձնական շահերից, փորձում են ընդդիմանալ, և համալսարանականին անվայել, անմակարդակ ու իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել:
Իմ պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասներին կանդրադառնամ օրենքով սահմանված իրավակարգավորումների շրջանակում:
Մինչ այդ, ուզում եմ հաստատել, որ լի եմ վճռականությամբ և բարեխղճորեն կատարելու եմ ինձ վստահված ոլորտը զարգացնելու առաքելությունը՝ հանուն մեր համալսարանի բարօրության: Այդպես եմ վարվել երեկ, մեծ ոգևորությամբ դա անում եմ այսօր և անելու եմ վաղը՝ անկախ համալսարանում իմ զբաղեցրած դիրքից:
Երևանի պետական համալսարանը մեր բոլորի տունն է, և մենք միասին ու յուրաքանչյուրս մեր չափով պետք է ձեռնամուխ լինենք մաքրելու մեր տան անկյուններում ժամանակի ընթացքում այս կամ այն պատճառներով կուտակված աղբը, որից տարածվող գարշահոտությունը սկսել է լայն թափով տարածվել համալսարանական միջավայրում և նրանից դուրս:
Հ.Գ. Կյանքում հաջողությունների հասել եմ բացառապես իմ աշխատասիրության, նպատակասլացության ու ինտելեկտի շնորհիվ, և ինչպես նախկինում, այնպես էլ այսօր զբաղեցրած պաշտոններում նշանակվելու համար, որևէ մեկը, ներառյալ իմ ընկերները, դերակատարում չեն ունեցել: Բացառություն չէ նաև ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնում նշանակվելը…»:
Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ևս գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան միկրոբլոգում՝ անդրադառնալով Իսրայելյանի գործունեությանը: