|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ-ում սկսվել են բյուջեի նախագծի քննարկումները: Զեկույցով հանդես եկավ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա նշեց, որ 2017թ.-ի ընթացքում տնտեսական աճը վերականգնելու են: Նախարարի խոսքով՝ պոտենցիալ տնտեսական աճի ցուցիչը, որը գնահատված է 4.4 տոկոս, ճեղքված է. 2017թ.-ը լինելու է վերականգնողական փուլ, բայց ամեն դեպքում դեռ ազդելու է ցուցչի վրա:
«Ըստ էության` տնտեսության վերելք հնարավոր չէ, որովhետև կան ազդող գործոններ, բայց վերականգնելու ենք, մեր ողջ ջանքերը ուղղելու ենք վերականգնմանը»,- նշեց Վարդան Արամյանը:
Ինչ վերաբերում է կրճատումներին և օպիմալացմանը, ֆինանսների նախարարը կարծիք հայտնեց , որ չի կարելի կրճատումներ անել` առանց հաշվի առնելու ֆունկցիոնալության խնդիրը: «Կրճատումներն ու օպտիմալացումը պետք է խելամիտ արվեն, դա երկարատև գործընթաց է, չի կարող 10-15 օրում արվել»,- ասաց Վարդան Արամյանը: