|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողությունների և տարածաշրջանային երկրների ուղղությամբ Իրանի պատասխան հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 870 մարդ։ Նման տվյալներ է ներկայացրել The New York Times-ը:
Ըստ պարբերականի՝ զոհերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկել Իրանին. զոհվածների թվում են նաև Բահրեյնի, Իսրայելի, Քուվեյթի, Լիբանանի, ԱՄԷ-ի քաղաքացիներ և ամերիկացի 6 զինծառայող:
Իրանը մարտի 3-ին հայտնել էր, որ երկրում զոհերի թիվը հասել է 787-ի։ Նրանց թվում են տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, այդ թվում՝ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Լիբանանը հայտնել է 50 զոհի մասին։