|
Փոխարժեքներ
07 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գաղտնի բանակցություններ է սկսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Եվրոպայում միջուկային զսպման հարցի շուրջ: Պարոն Մերցը բանակցությունների մասին հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում իր բացման ելույթում
«Ես գաղտնի բանակցություններ եմ սկսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ եվրոպական միջուկային զսպման հարցի շուրջ»,- հայտարարել է Մերցը: Կանցլերը ընդգծել է, որ Գերմանիան «բարի կամքով այս ոլորտում կատարում է իր իրավական պարտավորությունները»: Նա նշել նաև է, որ եվրոպական միջուկային զսպման հարցը դիտարկում է որպես «ՆԱՏՕ-ի շրջանակում միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրի անբաժանելի մաս»,- գրում է «Коммерсант»-ը:
Գերմանիայի կանցլերը միաժամանակ Եվրոպային կոչ է արել «չափազանց չշտապել մերժել Միացյալ Նահանգներին» և ջանքեր գործադրել տրանսատլանտյան վստահությունը վերականգնելու և ամրապնդելու ուղղությամբ:
Այսօր Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ եվրոպական երկրները քննարկում են սեփական միջուկային պաշտպանության համակարգի ստեղծման հարցը, քանի որ նրանք այլևս Միացյալ Նահանգներին հուսալի ռազմական դաշնակից չեն համարում: Գործակալության տվյալներով՝ քննարկումները տեղի են ունենում բարձր մակարդակով ռազմական պաշտոնյաների շրջանում: Բանակցություններից տեղյակ չեն նույնիսկ նախարարները: