Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի իրավիճակային կենտրոնից ազդարարել է միջուկային զսպման ուժերի վարժանքի մեկնարկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր մենք զսպման (միջուկային. խմբ.) ռազմավարական ուժերի հերթական վարժանքն ենք անցկացնում: Կմշակենք պաշտոնյաների գործողությունները բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական կիրառման դեպքում», – ասել է ՌԴ նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ միջուկային զենքի օգտագործումն անվտանգության ապահովման ծայրահեղ միջոց է: Նա նշել է, որ դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։
Միևնույն ժամանակ հենց «միջուկային եռյակն» է շարունակում մնալ Ռուսաստանի ինքնիշխանության և անվտանգության հուսալի երաշխավորը, թույլ է տալիս լուծել ռազմավարական զսպման խնդիրները, ինչպես նաև աշխարհում պահպանել միջուկային հավասարություն և ուժերի հավասարակշռություն:
«Ընդգծեմ, որ մենք չենք պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ։ Սակայն միջուկային ուժերին կաջակցենք անհրաժեշտ մակարդակով», – նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Աշխարհում աճող լարվածությունն ու նոր արտաքին սպառնալիքների ի հայտ գալը ցույց են տալիս ժամանակակից և մշտապես մարտական կիրառման պատրաստ զսպման ուժերի առկայության կարևորությունը։
«Այդ պատճառով Մոսկվան կշարունակի կատարելագործել դրանց բոլոր բաղադրիչները, երկիրը դրա համար ռեսուրսներ ունի»,– ընդգծել է ՌԴ նախագահը։
Այսպես` սպառազինության պետական ծրագրի համաձայն` ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը հետևողականորեն կհամալրվեն ստացիոնար և շարժական նոր, ավելի բարձր ճշգրտություն, արձակման նախապատրաստման կրճատված ժամանակ ունեցող և հակահրթիռային պաշտպանության հաղթահարման մեծացված հնարավորություններով օժտված հրթիռային համալիրներով:
Բացի այդ, Պուտինի խոսքով, շարունակվում է ռազմածովային նավատորմի կազմում նորագույն ատոմային սուզանավերի ընդգրկումը, ինչպես նաև ռազմավարական ռմբակոծիչների արդիականացումը: