կարևոր
418 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-13 22:09
Հասարակություն

Ինչպես Երկիրն են կարկատել, այնպես էլ ճանապարհները՝ իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով. Գառնիկ Դանիելյան

Ինչպես Երկիրն են կարկատել, այնպես էլ ճանապարհները՝ իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ մեքենայով երթևեկում է խորը փոսերով լի երևանյան փողոցներով և ասում.

«Սիրելի հայրենակիցներ, տեսեք թե ինչ է կատարվում Երևան քաղաքի փողոցներում, ամենուր խրամատներ, մարդաբոյ փոսեր։ Տեսեք, թե միլիարդավոր դրամների մսխումն ինչպես է կատարվում։ Սա իբր մի քանի ամիս առաջ վերանորոգած փողոց է, գրեթե անանցանելի վիճակ, տասնյակ վնասված մեքեննաներ։ ՔՊ-ականների բնութագրմամբ, սա ընդամենը ճաքեր են, բայց ինչպես երկիրն են կարկատել, այնպես էլ ճանապարհները՝ իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով իբր ասֆալտապատման աշխատանքներ կատարել։

Ասում են՝ ինչ-ինչ, բայց ասֆալտ անել գիտենք։ Պարզվում է ասֆալտ անել էլ չգիտեն, ասֆալտը՝ ասֆալտ չէ, ո՛չ նորմերն են պահպանվում, ո՛չ չափորոշիչները և այդ մսխված գումարները մեր քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգում են՝ մի քանի օրը մեկ մեքենան տանելով վերանորոգման»։