|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Գործընկերոջս՝ Արթուր Խաչատրյանի հետ, մասնակցեցի Վեսթմինսթեր ժողովրդավարության հիմնադրամի «Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդումը» խորագրով ծրագրի մեկնարկային միջոցառմանը։
Չափազանց կարևորում եմ նման միջոցառումները և քայլերը՝ ուղղված ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
Ինչպես հայտնի է, պատերազմից հետո Արցախի հէկ-երը անցել են թշնամուն․ Արցախը միայն Սարսանգի հէկ-ի հույսին է։
Հնարավորինս արագ և սեղմ ժամկետներում Արցախում պետք է դիվերսիկացնել էներգետիկ այլընտրանքային աղբյուրները։
Այս առումով, հէկ-երին կարող են փոխարինել այնպիսի էներգետիկ այլընտրանքային աղբյուրներ, ինչպիսիք են՝ արևային կայանները, հողմակայանները։
Ժամանակակից աշխարհում էներգետիկ անվտանգությունը և այլընտրանքային ու վերականգնվող աբյուրների օգտագործումը առաջնային հարցերից է։
Էներգետիկ համակարգը պետք է լինի ինքնաբավ և ոչ խոցելի՝ չդառնալով թշնամու ձեռքին սադրանքների դիմելու միջոց։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ