Փոխարժեքներ
24 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.9 |
EUR | ⚊ | € 412.81 |
RUB | ⚊ | ₽ 4.4772 |
GBP | ⚊ | £ 497.97 |
GEL | ⚊ | ₾ 139.68 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Օրերս այցելել էի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանին։
Ստացել էի տեղեկություններ, որ վերջինիս առողջական վիճակը վատթարացել է։
Վարդանյանը պահանջում է, որպեսզի բուժզննումն ու հետագա բուժումն անցնի իր նախընտրած բժշկական հաստատությունում, որտեղ ի սկզբանե ախտորոշել են իր հիվանդությունը։ Սակայն, ՔԿՀ-ում պարտադրում են անպայման բուժզննումն անցնել մի հաստատությունում, որի նկատմամբ Արթուր Վարդանյանը չունի վստահություն։
Նշեմ, որ նախորդ տարվա հունիսի 18-ին տեղի է ունեցել դատական նիստ, ինչի մասին չի ծանուցվել Վարդանյանը, և հաջորդ օրը մոլերից մեկի տարածքում՝ կնոջ ներկայությամբ և բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել։
Արթուր Վարդանյանը համոզված է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման․ կալանավորմանը նախորդել էին ընդդիմության հավաքները, որոնց ինքը ևս մասնակցել էր, ինչպես նաև՝ այդ թեմայով և սուր շեշտադրումներով իր հարցազրույցները։
Չնայած վերջին շրջանում կնոջ ու անչափահաս երեխայի հանդեպ անուղղակի սպառնալիքներին՝ Վարդանյանի ընտանիքը պատրաստակամ է մինչև վերջ պայքարել արդարության համար։ Առաջիկայում, հավանաբար, վճիռը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում։
Նշեմ նաև, որ Արթուր Վարդանյանի հայրը՝ Վալերի Վարդանյանը արցախյան ազատամարտի նահատակ հերոսներից է, իսկ Արթուրը մասնակցել է Քեսաբի համար մղվող մարտերին, ինչպես նաև՝ 44-ամյա պատերազմին։
Ինքս պատրաստակամ եմ կանգնելու ինչպես մյուս քաղհալածյալների, այնպես էլ՝ Արթուր Վարդանյանի կողքին։ Պահանջելու եմ, որ այս փուլում, առնվազն, իրացվի համապատասխան բժշկական օգնություն ստանալու վերջինիս իրավունքը»։