|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրում է.
«Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Վարդանանց քաջերի հիշատակության օրը, որը նաև Ամենայն Հայոց Հայրապետի անվանակոչության օրն է:
Վեհափառ Տեր,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անձնակազմի և իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետիս անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։
Տիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ։
Որդիական խոնարհությամբ՝ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբության Օծեալ եւ Սուրբ Աջույն»: