կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-26 09:51
Հասարակություն

Զինված խումբը բեռնատարը տիրոջից վերցրել է սպառնալիքների ներքո. «Իրավունք»

Զինված խումբը բեռնատարը տիրոջից վերցրել է սպառնալիքների ներքո. «Իրավունք»


«Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին իր բեռնատարը տրամադրած «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը, ով երկու ամսով կալանավորվել է, ցուցմունք է տվել զինված խմբավորման դեմ և նշել, որ նրանից բեռնատարը վերցրել են սպառնալիքների ներքո։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Տիգրան Սարգսյանը:

 Ըստ նրա՝ Գիչյանը ցուցմունքի՝ խմբի առանձին անդամներ իր մեքենան վերցրել են՝ ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով։ Գիչյանը ցուցմունքում նշել է, որ նա չի ցանկացել նման կերպ հասնել իշխանափոխության, սակայն խմբի հիշատակված անդամները նախ նրան ստիպել են, որ հենց ինքը մեքենան վարի, ապա՝ խլել բանալիները և սպառնացել, որ եթե չտրամադրի մեքենան, վատ բաներ կլինեն ընտանիքի անդամների հետ, իսկ նրան կհռչակեն դավաճան»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։