կարևոր
370 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-12 16:17
Հասարակություն

Հակոբ Մովսեսը կոչ ա անում Դաշնակցությանը հարմարվել իրավիճակին, ի՜նչ Արարատ սար, ի՜նչ հայրենիք․․․ Ամեն երկրորդական վարժարանն ավարտածի վրա պետք չէ մտավորականի թիկնոցը գցել․ Գեղամ Մանուկյան

«Այսօրվա քննարկումն իրականում դաշնակցության հետ կապ չունի․ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի վարքի մասին է, ոչ թե մի հարցազրույցի, որ Հակոբ Հակոբյանն ունեցել է ու դաշնակցության մասին բան է ասել, մենք էլ նեղվել ենք։ Հակոբ Հակոբյանով չի սկսվել Դաշնակցության ատողների շարքը, Հակոբ Հակոբյանով չի ավարտվելու, հիշեք՝ ցարերից ու սուլթաններից սկսած քանի ատող ուներ ու հիմա քանի ատող ունի Դաշնակցությունը»,- այսօր ԱԺ-ում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Իրականում մեր վեճը ոչ թե անձի ու մտավորականի հետ է, այլ հեռուստատեսության հանձնաժողովի անդամի, որը ոչ թե տեսակետ է հայտնել, այլ դարձել է քաղաքական իշխանության քարոզչական գործիք։ Լոկ դաշնակցության դեմ չի, որ Հակոբ Հակոբյանը հեռուստաեթերում խոսել է, խոսել են բոլոր թեզերի մասին, որոնք ամեն առավոտ հելնում ա Նիկոլ Փաշինյանը և ասում։ Դե իշխանության քարոզչամեքենան ունի մի հատ ցուցակ, Հ1-ում կարելի է մի հատ հանրակացարան սարքել, որ Պետրոս Ղազարյանի մոտ գնացողները մնան այնտեղ, 2 օրը մեկ չգնան գան։ Հիմա հարց պարոն Հակոբյանին՝ «Գարուն»-ում կարո՞ղ է վեճի նյութ դարձնեիք, որ Հայոց ցեղասպանության թեման կոմունիստներնն ու Չեկան են փաթաթել մեր ժողովրդի վզին»,- հավելեց  պատգամավորը