Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն։ Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակին։
«Թշնամու կողմից ամիսներ շարունակ տեղի ունեցող գործողությունները ունեին տրամաբանական հակահայկական շարան։ Երբ մայիսի 12-ին առաջին գործողությունները եղան Սև լճի տարածքում, և իշխանությունները տեղական ժամանակ փորձում էին չքմեղանալ, ամեն ինչ հստակ էր, որ թշնամին ընտրել է մի տարածք, որով կկտրի Սյունիքի հատվածը։ Այս ամենն ունի հստակ ռազմական նպատակ։ Երեկ շատ արագ, առանց որևէ հիմնավորման փոխվեց Պաշտպանության նախարար։ Հիշեցնեմ՝ 2020 թվականի ռազմական գործողությունները՝ Հայաստանի Պաշտպանության նախարարը բացակայում էր Հայաստանից։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, իշխանություն, որը կենտրոնաձիգ կերպով կարձագանքի այս ամենին»,- ասաց նա։