Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը Շուշիի մասին իրար հակասող այնքան հայտարարություններ է արել, որ ամբողջ հակասությունները պարզելու համար մի ամբողջ նախաքննություն է պետք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այդ բոլոր հակասությունների հիմնական մեխը մեկն է՝ ես մեղք չունեմ, կապ չունեմ, իմ գրպանը գցել են, ես հարիֆ եմ։ Նույնիսկ իրավական քննության մասին չպետք է լինի քննությունները, բոլոր գործուն դեմքերը պետք է խոսեն իրար հետ, հասկանանք՝ ինչ կատարվեց։ Շուշին մեկ դրվագ է իրականում, սակայն քանի որ բոլորի համար անհատական ցավ է, Փաշինյանը փորձում է կենտրոնանալ, բայց Շուշին սկզիբ է առել սեպտեմբերի 25-ին։ Ինքը չի ասում՝ սեպտմբերի 27-ին, ժամը 07։00-ին պատերազմի լուրն առավ, ի՞նչ արեց։ Ես «Երկիր մեդիայի» լուրերի տնօրենն էի, հագնվեցի, կնոջս ասել եմ՝ շուըտ ժողովրդին ասա գործի գան, տղաս էլ զինվորական հագուստով գնաց։ Իսկ առաջին օրով Նիկոլը բանաստեղծություն է դնում իր էջում։ Դու լսում ես՝ Արցախը ռմբակոծվում է ու բանաստեղծությունդ ես դնում։ Իր էջում տանկերի տեղաշարժի վիդեո է դնում, զանգում եմ, ասում եմ՝ անասունին ասեք, թող հանի, չի կարելի զորքերի տեղաշարժի վիդեո դնել, հանեցին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ հանձնաժողովն ինքնին անհամաչափ պայմաններ է ստեղծել, որովհետեւ նախկինում բոլոր հարցաքննությունները եղել են փակ դռների հետեւում, եւ իրենց հայտարարություններից ոչ մեկս տեղյակ չեն։
«Անդրանիկ Քոչարյանը շատ բան կարող է ասել, ես Օնիկ Գասպարյանի հայտարարություններին տեղյակ չեմ, որ ասեմ՝ ցուցմունքներն իրար հակասում են, թե՝ ոչ․ այ այստեղ է խաղը։ Պատերազմի ընթացքի մասին անհնար է ուղիղ եթերում նստել ու խոսել, որովհետեւ մենք գործ ունենք ռազմական բազմաթիվ գաղտնիքների հետ։ Նիկոլ Փաշինյանը հղում է տալիս Պուտինի բազմաթիվ առաջարկներին, Պուտինին բերելու են հարցաքննությա՞ն, որ օբյեկտիվությունը հասկանանք։ Ես չեմ կարող հիմք ընդունել Նիկոլ Փաշինյանի ասածները, որովհետեւ ես արդեն 18 տարի գործ ունեմ սուտասան Նիկոլ Փաշինյանի հետ՝ որպես «Հայկական ժամանակի» խմբագիր։ Անդրանիկ Քոչարյանը թող Նիկոլին ասի ախ Արցախի ճանապարհը բացի, հետո Արայիկ Հարությունյանին հրավիրի ու Սամվել Բաբայանին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։