|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ «վեցյակից» դուրս բանակցելու կարիք չունի, սակայն, միևնույն ժամանակ, կոչ է անում նրան Թեհրանի հետ համագործակցելու ցանկություն դրսևորել: Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի անվտանգության հարցերի բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին. գրում է РИА Новости-ն:
«Մենք համարում ենք, որ «վեցյակը» ամերիկացիներին բավարար հնարավորություն է ընձեռում` իրեց հուզող հարցերը բարձրացնելու համար: Սակայն մեր ժողովրդի համար կարևոր է, թե ինչպես է իրեն դրսևորում ԱՄՆ-ը: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ճնշում գործադրելը լավագույն ուղին չէ, հարցը կարելի է լուծել միայն համագործակցության միջոցով»,- ասել է Ջալիլին: