|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի նավթաքիմիական ընկերությունների նկատմամբ ցույց տվեցին, որ Վաշինգտոնի հայտարարությունները Թեհրանի հետ բանակցությունների մասին փուչ էին: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին. հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև նշել է, որ դա միջազգային իրավունքի սկզբունքների խախտում է, նաև` հավելել, որ Վաշինգտոնը նման կերպ տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ:
Մեկ օր առաջ ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել 39 իրանական ընկերությունների դեմ: Դրանք սահմանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ընկերություններին ցուցաբերվող աջակցության պատճառով: