կարևոր
790 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-06 20:19
Սպորտ

Մեկնարկում են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը

Մեկնարկում են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը

Իտալական Միլան քաղաքի «ՍանՍիրո» մարզադաշտում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը:

Այս Օլիմպիական խաղերն անցկացվում են երկու քաղաքում` Միլանում ու Կորտինա դ’Ամպեցոյում: Իտալիան երրորդ անգամ է ընդունում ձմեռային խաղերը: Կորտինա դ’Ամպեցոն էլ իր հերթին երկրորդ անգամ է հյուրընկալում Օլիմպիական խաղերը: Նախորդ անգամ 1956 թվականին էր:

Այս խաղերին մասնակցում է 90 երկրից ու ՄՕԿ-ին անդամ կազմակերպություններից 2800 մարզիկ, որոնք մրցելու են 116 մրցաձևում:

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում առաջին անգամ է, որ կանանց մասնակցությունը 40 տոկոսից ավելի է: Եվ առաջին անգամ է, որ կանանց մրցաձևերի թիվը հասել է 50-ի:

Հայաստանի 5 ներկայացուցիչ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցի 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին: Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:

Օլիմպիական խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 22-ին: