Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) իր կայքում ռուս հեռուստադիտողների համար կցուցադրի 2024 թվականին Փարիզում (Ֆրանսիա) կայանալիք Օլիմպիական խաղերը։ Արմսպորտի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել ամառային խաղերի հեռարձակողների բաց տվյալներից։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել 2024 թվականի Օլիմպիական խաղերը դաշնային ռուսական եթերում հեռարձակելուց հրաժարվելու մասին։ Դա կարող է տեղի ունենալ 40 տարվա մեջ առաջին անգամ։ RBC-ն, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Match TV-ն դեռ չի կողմնորոշվել Օլիմպիական խաղերի հեռարձակման հարցում։ Հոլդինգի ղեկավարությունը Ռուսաստանից մարզիկների մասնակցության վերաբերյալ դիրքորոշմանն է սպասում ՌԴ սպորտի նախարարությունից և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեից (ՌՕԿ) , որից հետո նրանք որոշում կկայացնեն մրցումները Փարիզում ցուցադրելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Ռուս մարզիկները հանդես կգան չեզոք կարգավիճակով: