կարևոր
646 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-04 09:09
Քաղաքական

Վտանգավոր փոփոխություններ են նախատեսվում․ «Հրապարակ»

Վտանգավոր փոփոխություններ են նախատեսվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ական մեծամասնությունն ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում երեկ հավանության արժանացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որում վտանգավոր փոփոխություններ են ներառված։

Ըստ դրանց՝ արգելվելու է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, պոռնկագրության տարածումը, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։

Նշենք, որ այս արարքներն արդեն իսկ քրեորեն պատժելի են, ուստի իմաստ չկար ներառել տեսալսողական մեդիայի մասին օրենքում: Ակնհայտորեն, մութ նպատակով է դա արվում` TV-ների ազատությունը սահմանափակելու համար: Մեկ այլ վտանգավոր դրույթ էլ են ներդնում` արգելել օտարերկրյա ծրագրերով ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, որը եւս կամայականորեն կմեկնաբանվի։