կարևոր
703 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-03 16:04
Հասարակություն

Ազատ առևտուրը չի կարող կառուցվել բռնության, օկուպացիայի և անարդարության վրա․ Վարդան Գալստյան

Ազատ առևտուրը չի կարող կառուցվել բռնության, օկուպացիայի և անարդարության վրա․ Վարդան Գալստյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ վարդան Գալստյանը գրում է․

«Մամուլում կարդացի, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, թե եթե Հայաստանը ունենա բաց սահմաններ, և տեղի ունենա ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ՝ ներմուծումների ու արտահանումների տեսքով, դա դրական ազդեցություն կունենա մեր երկրի վրա։

Բոլորս էլ գիտենք՝ բաց սահմաններ ունենալը լավ է, ապրանքների ու ծառայությունների ազատ շարժը՝ օգտակար, իսկ լավ հարևաններ ունենալը՝ ցանկացած պետության զարգացման կարևոր նախապայման։

Բայց կա մի սկզբունքային «բայց»։

Մենք այսօր խոսում ենք սահմաններ բացելու մասին մի պետության հետ, որը ընդամենը 3 տարի առաջ բռնի կերպով հայաթափեց Արցախը՝ իրականացնելով էթնիկ զտում և գաղթական սարքելով շուրջ 120.000 իրենց մայր հողում ապրող հայերի։

Մի պետության հետ, որը մինչ օրս ապօրինաբար պատանդ է պահում մեր հայրենակիցներին և նրանց նկատմամբ իրականացնում է կեղծ ու քաղաքական դատավարություններ։

Մի պետության հետ, որի զորքերը ոչ միայն օկուպացրել են Արցախի Հանրապետությունը, այլ նաև գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և հրաժարվում են հեռանալ։

(Ցանկը շատ երկար է...)

Ազատ առևտուրը չի կարող կառուցվել բռնության, օկուպացիայի և անարդարության վրա։

Խաղաղությունը չի սկսվում շուկաներից, այլ՝ իրավունքի, պատասխանատվության և անվտանգության ապահովումից։

Մինչ այս հարցերը լուծված չեն սահմանների բացումը տնտեսական հնարավորություն չէ, այլ՝ քաղաքական և ազգային անվտանգության լուրջ ռիսկ»։