|
Փոխարժեքներ
04 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.44 |
| EUR | ⚊ | € 446.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.925 |
| GBP | ⚊ | £ 516.76 |
| GEL | ⚊ | ₾ 140.62 |
«Հրապարակ» թերթը գրում է․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական գործուղմանն էլ է մեկնելու իր «լյուբիմչիկ» պատգամավորների ուղեկցությամբ։ Նա այսօր եռօրյա այցով Մոսկվա է մեկնում։ Պատվիրակության կազմում են նրան մշտապես ուղեկցող Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Վաղարշակ Հակոբյանը, որն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն է։
Եվս 7 հոգի աշխատակազմից են։ Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանն այցից հաշված օրեր առաջ «զադնի է դրել» երբեմնի կոշտ ձեւակերպումներից։ Նախօրեին հարցազրույցում նա լրագրողին հորդորել է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, եւ չի կրկնել ՔՊ-ական հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել է ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ հիբրիդային պատերազմի անվան տակ Արեւմուտքից փող պոկելու եւ ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցերին։