|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աբու Դաբիում կայանալիք բանակցություններին ռուսական պատվիրակության կազմը մնում է անփոփոխ. այն կգլխավորի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա կլինի նույն պատվիրակությունը, ինչ նախորդ անգամ՝ Կոստյուկովի գլխավորությամբ», – ասել է Պեսկովը՝ ի պատասխան ռուսական պատվիրակության հիմնական թեմաները և կազմը բացահայտելու խնդրանքի։
Նշենք, որ Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված էր փետրվարի 1-ին։ Սակայն հանդիպումը հետագայում տեղափոխվեց փետրվարի 4-5-ը։