կարևոր
1168 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-03 23:38
Քաղաքական

5 մլն դրամի պահանջ ու արգելանք՝ ամերիկյան լրատվամիջոցին ցիտելու համար՝ բրավո, արդարադատություն. Հոխիկյան

5 մլն դրամի պահանջ ու արգելանք՝ ամերիկյան լրատվամիջոցին ցիտելու համար՝ բրավո, արդարադատություն. Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) պահանջով Արմավիրի դատարանը' դատավոր Գոհար Ֆիդանյանի գլխավորությամբ քիչ առաջ 5 մլն դրամի պահանջ ու արգելանք է դրել իմ ամբողջ գույքի ու բանկային հաշիվների վրա միայն այն բանի համար, որ մեջբերել եմ ամերիկյան լրատվամիջոցի հրապարակումը։

Ընդամենը նշել եմ, որ ամերիկյան լրատվամիջոցը Նիկոլին ու Գռզոյին մեղադրում է թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսի մեջ։

Սրանք ամերիկացիների փոխարեն ինձնից են հերքում պահանջում, դատարանն էլ ընթացք է տալիս։ Բռավո, արդարադատություն։

Առաջիկայում դատական հետաքրքիր նիստեր են լինելու։

Ավելի վաղ հայտնել էի, որ սպասում եմ դատարանի այդպիսի որոշման' հաշվի առնելով մեր երկրի դատական համակարգի տխուր վիճակը և Գռզոյի անձը։

Հայաստանի իշխանությունը իր բոլոր ռեսուրսներով' Գռզոներով, Ալենչիկներով, Դանչիկներով ու մյուսներով փորձում է ֆինանսական այնպիսի վիճակի հասցնել, որ ես հանձնվեմ։

Չի ստացվելու, հույս չունենաք։ Սոված կմնամ, կզրկվեմ ամեն ինչից, բայց չեմ հրաժարվի իմ պատվից, չեմ հանձնվի կիսաթուրքերին։ Ես ոչ տիրադավ եմ, ոչ դավաճան»։