|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արամ Ա Վեհափառը ընդունել է Լիբանանի Հանրապետության ներկայացուցչին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:
«Այսօր՝ Երեքշաբթի, 3 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի Հանրապետութեան Միւֆթի Շէյխ Ապտուլլաթիֆ Տրեանի ներկայացուցիչ եւ սիւննի համայնքի հոգեւոր բարձրագոյն խորհուրդի խօսնակ Շէյխ Ֆայէզ Եուսէֆ:
Այցելութեան նպատակն էր հանրապետութեան միւֆթիին ջերմ ողջոյնը փոխանցել Վեհափառ Հայրապետին եւ յատուկ հրաւէր յանձնել անոր: Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու Լիբանանի ընդհանուր կացութեան եւ հայ ու սիւննի համայնքներուն յարաբերութեան»,- նշվում է հաղորդագրության մեջ։