կարևոր
907 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-03 12:23
Հասարակություն

ՄԱԿ-ում լռությունը, ՅՈւՆԵՍԿՕ-ի անգործությունը և ՔՊ-ական իշխանությունների հնազանդ համաձայնությունը նշանակում է՝ մշակութային ու հոգևոր ցեղասպանության լեգիտիմացում․ դիտարկում

ՄԱԿ-ում լռությունը, ՅՈւՆԵՍԿՕ-ի անգործությունը և ՔՊ-ական իշխանությունների հնազանդ համաձայնությունը նշանակում է՝ մշակութային ու հոգևոր ցեղասպանության լեգիտիմացում․ դիտարկում

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը գրում է․ 

««Խաղաղություն» ու «կառուցողական օրակարգ» քարոզողները դիտավորյալ շրջանցում են ակնհայտը

Ինչո՞ւ ՄԱԿ-ում ու ՅՈւՆԵՍԿՕ-ում որևէ իրական նախաձեռնություն չեն առաջ մղում, երբ իրենց «կիրթ ու կառուցողական» գործընկերը՝ Ադրբեջանը, պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը։

Վերացվում են մեր եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանոցներ, վանական համալիրներ ջնջվում են քարտեզից՝ խախտելով ՅՈւՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիաները և միջազգային հումանիտար իրավունքը։

Ավելին՝ սա քարերի դեմ պատերազմ չէ։ Թիրախում է հայտնվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին․ իրականացվում է Եկեղեցու լայնածավալ վարկաբեկում, պատմական ժառանգության ոչնչացման քաղաքականություն, հոգևոր ներկայության վերացում և եկեղեցու դերի վերացում ազգային ինքնությունից։

ՄԱԿ-ում լռությունը, ՅՈւՆԵՍԿՕ-ի անգործությունը և ՔՊ-ական իշխանությունների հնազանդ համաձայնությունը նշանակում է՝ մշակութային ու հոգևոր ցեղասպանության լեգիտիմացում։ Խաղաղության անվան տակ իրականացվում է հանձնարարական՝ ջնջելու մեր պատմական հիշողությունը, հավատը և ինքնությունը։

Ով լռում է այսօր, վաղը պատասխան է տալու՝ պատմության, ժողովրդի և Աստծո առաջ։

Հ.Գ. Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ են հեղինակել: ՔՊ–ականներին հատկապես վրդովվեցրել է Տեր Ասողիկի այն հայտարարությունը, որ Սուրբ գեղարդի մասունքն ընծայելը բացառապես եկեղեցու իրավունքն է, և որևէ մեկն այդտեղ ասելիք և անելիք չունի և որպես ամփոփում՝ պարզվում է նիկոլի ասած Հայ առաքելական սուրբ երկեղեցու «բարեփոխումն» իրականացվում լեսբուհի (համաձայն օդում և մամուլում շրջանառվող լուրերի) պատգամավորի համահեղինակած օրինագծով…

Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ…»։