կարևոր
325 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-03 19:14
Քաղաքական

ՀԱՊԿ-ը երբեք խոչընդոտ չի հանդիսացել, որ Հայաստանին զենք վաճառեն. ՀՀ 3-րդ նախագահ

ՀԱՊԿ-ը երբեք խոչընդոտ չի հանդիսացել, որ Հայաստանին զենք վաճառեն. ՀՀ 3-րդ նախագահ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հերքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է եղել այլ երկրներից զենք գնելու հարցում։

«Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից էլ ենք սպառազինություն գնել և ստացել, արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություններ գնել ու ստացել։ Չինաստանից և այլ երկրներից ենք սպառազինություններ գնել, դա մեզ չի խանգարել, վատ պարողին ինչ-որ բան խանգարում է միշտ»,– լրագրողների հետ զրույցում նշեց Սերժ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ մտավախություն է եղել, որ դրանք կտեղակայվեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից դուրս, երրորդ նախագահն ասաց. «Դա գործընթացի չիմացության արդյունք է, որովհետեւ ցանկացած երկրից, որտեղից որ զենք ես ձեռք բերում, ապա այդպիսի հավաստիացում տալիս ես թղթի տեսքով։ Մինչև 18 թիվը մենք այդ զենքերը չէինք օգտագործո՞ւմ ինքնապաշտպանության համար, չէինք տանո՞ւմ Արցախ։ Այսինքն չիմացության արդյունքէ, ինչը, որ ինքը խոսում է։ Փորձում է ինչ-որ բաներով արդարանալ, բայց չի ստացվում»։

Հարցին՝  Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններում ունի՞ ընտրվելու շանսեր, նա պատասխանեց. «Չգիտեմ, հլը շուտ է դրա մասին խոսելը»։

Մանրամասն՝ տեսանյութում: