|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նշենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր թե ինչպես է ոստիկանը ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում մարդկանց ծեծով, հայհոյանքներով խոշտանգում՝ ցուցմունք կորզելու համար։