կարևոր
871 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-04 10:48
Հասարակություն

Միլիարդավոր դրամներ են ծախսվել՝ պարզապես ժողովրդի աչքին թոզ փչելու համար․ Բորիս Մուրազ

Միլիարդավոր դրամներ են ծախսվել՝ պարզապես ժողովրդի աչքին թոզ փչելու համար․ Բորիս Մուրազ

Lրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նուբարաշենի խճուղու ընդամենը 3 կմ հատվածում հաշվեցի մոտ 100 փոս, որոնք առաջացել են վերջին երկու օրերի ընթացքում։

Ցավոք, բոլորն անգամ չկարողացա լուսանկարել։

Սա մի քանի ամսվա ասֆալտ է։

Եվ այս պատկերն, իրականում, բացառություն չէ․ այսպես է քաղաքի և հանրապետության գրեթե բոլոր հատվածներում։

Միլիարդավոր դրամներ են ծախսվել՝ պարզապես ժողովրդի աչքին թոզ փչելու համար։

Արդյունքում ստացել ենք ասֆալտ, որը մեկ տարի էլ չի դիմանում։

Իսկ գիտե՞ք՝ ինչու են միլիարդների պարտք վերցնում ու ասֆալտ անում։

Որովհետև սա ամենահեշտ ճանապարհն է՝ «իբր գործ անելու» անվան տակ հարստանալու»։