|
Փոխարժեքներ
03 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.88 |
| EUR | ⚊ | € 442.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.8762 |
| GBP | ⚊ | £ 505.17 |
| GEL | ⚊ | ₾ 140.04 |
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է.
«Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են։ Հարցումը կատարել է EMPIRICA և հարցը եղել է ում կընտրեիք եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև:
Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը։
Սակայն փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ։
Մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն։ Մեծ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մեծ և ուժեղ քաղաքական ուժ։ Որպեսզի կարողանանք բիզնեսների համար սահմանել զրոյական հարկ, ստեղծել 300․000 նոր աշխատատեղ և իրական տնտեսական վերափոխում իրականացնել, մեզ անհրաժեշտ է իրական իշխանություն և լայն աջակցություն։
Դրա համար դիմում եմ ձեզ. շարունակե՛ք տարածել մեր տեսլականը։
Խոսե՛ք մարդկանց հետ։ Մենք գնում ենք դեպի մեծ հաղթանակ, և դրա համար կարևոր է մեզնից յուրաքանչյուրը»: