կարևոր
331 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-03 19:08
Հասարակություն

Հանդիպել ենք Վեհափառ Հայրապետին, նա ամուր ու հաստատակամ է՝ պաշտպանելու իր ազգին․ CSI-ի նախագահ Ջոն Էյբներ

Այս ընթացքում մենք հանդիպել ենք մարդու իրավունքների ակտիվիստների և փաստաբանների հետ, Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ենք հանդիպել Մայր աթոռում։ Այս մասին ՀՀ-ում կրոնական ազատության վիճակի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության նախագահ Ջոն Էյբները։

«Տեսանք, որ նա ամուր, հաստատուն կերպով, վճռականությամբ լի կանգնած է՝ պաշտպանելու իր ազգին, իր հոտին և կատարելու իր պարտականությունները։

Այսօր առավոտյան նաև կարողացանք այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին բանտում։ Նա այստեղից շատ հեռու չէ ԱԱԾ բանտում է։ Այն նույն բանտախցում, որտեղ հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը սպանվել է 1937 թվականին խորհրդային ուժերի կողմից»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։