|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Զելյոնոյե և ԴԺՀ-ի Սուխեցկոյե բնակավայրերը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ Զեյոնոյեն ազատագրվել է «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում: Բացի այդ, զինվորականները Սումիի մարզի Սումի, Ժիտեյսկոյե, Ուլյանովկա, Տերնի և Բուրին բնակավայրերի շրջաններում պարտության են մատնել Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված բրիգադների և տարածքային պաշտպանության երկու բրիգադների կազմավորումներին:
ՊՆ-ում նշել են, որ Սուխեցկոյեն ազատագրել են «Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում:
Բացի այդ, մարտիկները հարվածներ են հասցրել ուկրաինացի զինվորականների կենդանի ուժին և տեխնիկային Դնեպրոպետրովսկի մարզի Բելիցկոյե, Սերգեևկա, Կրասնոյարսկոյե, Սվյատոգորովկա, Նոր Դոնբաս բնակավայրերի շրջաններում, ինչպես նաև Նովոպավլովկա, Չուգուևո և Նովոպոդգորոդնոյե բնակավայրերում: