|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Միրնոյե և Զապորոժյեի շրջանի Մալյե Շչերբակի բնակավայրերը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Արևմուտքի ուժերի խմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Միրնոյե բնակավայրն ազատագրվել է», - ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Դնեպրի զորքերի խմբավորման ստորաբաժանումները ակտիվ ու վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Զապորոժիայի շրջանի Մալյե Շչերբակի բնակավայրը»։
Անցած գիշերվա ընթացքում էլ ուկրաինական ինը անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից՝ հինգը Բելգորոդի շրջանի, երկուական Կուրսկի շրջանի և Սև ծովի վրա, ասվում է Դաշնության պաշտպանության հաղորդագրության մեջ։