Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Պետրոպավլովկա և Վրեմևկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հաջող հարձակողական գործողությունների արդյունքում «Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պետրոպավլովկա բնակավայրը», - ասված է հաղորդագրության մեջ:
«Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն էլ շարունակել են առաջխաղացումը դեպի Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքեր:
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վրեմևկա բնակավայրը», - հայտարարել են նախարարությունում:
Գերատեսչությունը հավելել է, որ ԴԺՀ-ի Կոստանտինոպոլ և Վելիկայա Նովոսելկա բնակավայրերի շրջաններում հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված և դեսանտագրոհային բրիգադներին:
«Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են մինչև 135 զինծառայող, 2 մարտական զրահապատ մեքենա, 3 ավտոմեքենա և արտասահմանյան արտադրության դաշտային հրետանու 5 հրանոթ: Ոչնչացվել է զինամթերքի պահեստ», - ասվում է ամփոփագրում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։