|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և քաղաքական կարգը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Հաբիբոլլահ Սայարին նշել է. «Մենք հակառակորդին վնաս հասցնելու հնարավորություններ ունենք։ Եվ նրանք հիանալի հասկանում են, որ ցանկացած ռիսկ կհանգեցնի լուրջ կորուստների»։ Նրա խոսքերը մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։
Սայարիի խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է վախեցնել Իսլամական Հանրապետությանը Մերձավոր Արևելք նշանակալի ամերիկյան ուժեր ուղարկելու մասին հայտարարություններով, սակայն իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և քաղաքական կարգը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան մեծ ուժեր են մոտենում Իրանին։ Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի գործարքի։