Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Իրանի Հանրապետությունը աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Իրանը հարևան Հայաստանի հետ ունեցել է պատմական հարաբերություններ, որոնք օրսըտօրե ավելի զարգանում և խորանում են»,-ասաց Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նա կարևորեց Կապանում Իրանի հյուպատոսության բացումը՝ նշելով. «ՀՀ ԱԳՆ-ի հետ հանդիպմանը Թեհրանի համաձայնությունը հայտնեցինք Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում հիմնելու վերաբերյալ։ Հուսով ենք, որ նոր տարվա առաջին շաբաթների ընթացքում գործընկերոջս հետ Թավրիզում ականատեսը կլինենք գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը։
Իրանի արտգործնախարարը նաև նշեց, որ Իրանը լիովին աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ տարանցիկ ուղու գործարկմանը:
«Իրանը ցանկանում է որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության, միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ հնարավոր կլինի խաղաղություն ու անվտանգություն ապահովել բոլոր ոլորտներում»,- ասաց իրանցի նախարարը։