|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պակիստանի ԱԳ նախարարը դատապարտել է Սիստան եւ Բալուջիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը՝ նշելով, որ իր երկիրը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Իսլամաբադում Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի հարցերով խորհրդական-նախարար Ադել ալ Ջուբեյրի հետ համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանելով օրերս Սիստան և Բալուջիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը հաջորդած` Պակիստանի նկատմամբ Իրանի խիստ դիրքորոշման վերաբերյալ լրագրողի հարցին, Շահ Մահմուդ Ղորեյշին ասել է. «Մենք խորապես ցավում ենք այս ահաբեկչական գործողության կապակցությամբ և խստորեն դատապարտում ենք այն»:
Անդրադառնալով նախօրեին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցին` նա նշել է, որ իր գործընկերոջը վստահեցրել է, որ պաշտոնական Իսլամաբադը մշտապես մերժել ու դատապարտել է նման արարքները:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Պակիստանի հարևան երկիրն է, և մենք երբևէ մեր հարևանի համար խնդիրներ չենք ստեղծելու»,- ասել է Պակիստանի արտգործնախարարը՝ հավելելով. «Պակիստանը մշտապես հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և մենք վստահ ենք, որ Իրանը ևս նույն կերպ է վարվելու մեր նկատմամբ»: