|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Աշխարհում աշխարհաքաղաքական անկայունության ֆոնին՝ Ղազախստանը պետք է պատրաստ լինի պաշտպանել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. ուրբաթ հայտարարել է նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը պետական պարգևների, բարձրագույն զինվորական և հատուկ կոչումների, ինչպես նաև դասային կոչումների հանձնման արարողության ժամանակ։
«Աշխարհաքաղաքական անկայունության, նոր մարտահրավերների և սպառնալիքների համատեքստում մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր ազգային շահերը, պաշտպանել պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Հետևաբար, պաշտպանական ներուժի ամրապնդումը միշտ կլինի մեր առաջնահերթությունը»,- Ղազախստանի ղեկավարին մեջբերում է ՏԱՍՍ-ը ։