|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Մեզ պատահած աղետներից հետո ամեն օր, ամեն Աստծո օր Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարեւոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող։
Այս հարցին տրվել է հստակ եւ աներկբա պատասխան․ մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա։ Եվ, հետեւաբար պետությունը՝ զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող եւ նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը»։ Մեր պատահած աղետների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ իր թիմով, որը իր նշած «սխալվելու վճռականությամբ» տապալեց բանակցությունները, Իլհամ Ալիևին պատերազմ սկսելու առիթներ տվեց, մերժեց պատերազմը կանգնեցնելու առաջարկները, գերազանցիկի փութաջանությամբ կատարեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարության կետերը, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս,անօրեն ձևով հանձնեց Հայաստանի սահմանամերձ տարածքները,Կիրանցի հողերը։ Այսքան զոհերից, աղետներից, պետական պարտքը կրկնապատկելուց հետո որտե՞ղ եք տեսնում զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետություն։ Մեր նահատակներին պատերազմով զոհել են, որ մեր թշնամիների ծրագրերն իրականանան,որպեսզի Հայաստանը դառնա «պրախադնոյ դվոր» օտարների համար,որպեսզի Հայաստանը մեծ քաղաքականության սուբյեկտից դառնա օբյեկտ, դառնա մեծ ճանապարհների խաչմերուկին կանգնած մոլորված որբուկ, որի գլխին անցնող-դարձողները զա կայֆ բամփում են»։