|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
«Ճիվաղների դավադրությունը...
Հայրենիքը մասնատելու ու կործանելու ամենակարճ ճանապարհը պատերազմի հերոս նահատակներին ըստ աշխարհագրության «բաշխելն» է: Ստորություն է արցախցիներին մեղադրել չկռվելու մեջ: Վաղն էլ կսկսեն հաշվել, թե Սյունիքի մարտերում քանի սյունեցի է կռվել ու զոհվել, (այդ թվում գորիսեցի ու կապանցի, հետո՝ ըստ գյուղերի), իսկ Տավուշում՝ տավուշցի: Մյուս օրն էլ կհայտարարեն, որ արծվաշենցիները չկռվեցին ու նրանց մեղադրեն: Հետո էլ կասեն, որ Ջերմուկին հարակից տարածքների ազատագրումը ջերմուկցիների գործն է...
Նիկոլի լարած թակարդը մի ընկեք: Ինքը չի բավարարվելու երկիրը մանատելով, ինքը ազգն է փորձում մասնատել, որ թշնամուն էլ դիմադրող չլինի»: