|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
44-օրյա պատերազմի զոհ Հարություն Հարությունյանի հայրը Եռաբլուրում էր։ Առավոտյան ժամը 6։00-ից այստեղ է, որպեսզի թույլ չտա՝ հանկարծ Նիկոլ Փաշինյանն այցելի իր որդու շիրիմին։
«Եկել էի խոչընդոտեի, որ իմ տղայի շիրիմին կոնկրետ չմոտենար։ Ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը, որովհետև այս տղերքն ուրիշ գաղափարի տեր են եղել, գիտենք՝ ինչի համար են գնացել, կյանք են տվել»,- ասաց զոհվածի ծնողը։
Զոհվածի հայրը նշեց, որ չի հավատում Փաշինյանի անկեղծությանը․«Բոլորն էլ այստեղ էին, և, բնականաբար, իրենք չէին եկել տղերքի մոտ, տղերքի համար։ Իրենք եկել էին թուրքի թիկունքը պահեն, որ թուրքը կարողանա մտնի Եռաբլուր ու դուրս գա․ ազգիս դավաճանը»։
Փաշինյանի այցին նա հետևել էր։ «44-օրյա տղաների շիրիմներին ոնց որ չմոտեցավ, մոտեցավ 90-ականներին զոհվածների շիրիմներին ու դուրս եկավ»,- նշեց զոհվածի հայրը։