Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանակի ողնաշարը մի քանի ամսում ջարդած, այսօր բանակի ու զինվորի տարրական կարիքները հոգալ չկարողացող իշխանության ներկայացուցիչը 30 տարվա մասին նույն հեքիաթն է երգում։
Դուք ձմռան շեմին զինվորին «բուշլաթ»-ով ապահովել կարողացեք, արձակուրդ ճանապարհելուց մի խնդրեք հետը բահ ու քլունգ բերել՝ նոր խոսեք հին ու նոր հրետանային միջոցներից։
30 տարի զինվորները սեփական դիրքում չեն գնդակահարվել կամ գերևարվել։
30 տարի ոչ մի երեխա ու տարեց շրջափակման մեջ չի հայտնվել։
30 տարի զինվորի դիակ չի թողնվել հակառակորդի կողմում։
30 տարի թշնամին ոչ մի դիրք նվեր չի ստացել։
30 տարի զոհվածի ծնող չի ծեծվել։
Ու անվերջ կարելի է թվարկել թե էդ 30 տարում ինչքա՛ն արժանապատվություն է եղել…
Տարոն Ղազարյան
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ