կարևոր
5089 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-21 18:03
Քաղաքական

Բրիտանիայում ոչ ոք չասաց՝ թող թուրքը մտնի Լոնդոն, մենակ Լիզ Թրասը չգնա. Սեւակ Հակոբյան

Բրիտանիայում ոչ ոք չասաց՝ թող թուրքը մտնի Լոնդոն, մենակ Լիզ Թրասը չգնա. Սեւակ Հակոբյան

Շատ ենք, չէ՞, սիրում ասել, որ մենք հին ազգ ենք, մենակ մենք ենք խելոք ու հրեաները. բայց որ լավ չենք ապրում, էդ նրանից ա, որ ծով չունենք, քիչ ենք, Ցեղասպանություն: Այս մասին գրում է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:

Նա նաեւ նշել է. «Վերջերս ամենի պատճառը համոզում են, որ Արցախն էր, դա էլ հանձնեցին, բայց էլի կարծես լավ չենք, գնալով վատանում ենք ու նոր պատճառներ ենք փնտրում։

Մի պատճառ էլ ես ասեմ․ երեկ եմ եկել այդ մտքին, երբ հայտնեցին, որ Բրիտանիայի նորընտիր վարչապետը հրաժարական տվեց։

Ուրեմն էս երկիրը երեք տարվա ընթացքում երեք վարչապետ է փոխել։ Ասացին տնտեսության բարեփոխումը, հայտարարված ծրագրերը ձախողում ես, ուրեմն հրաժարական տուր, ու տվեց։ Ու պատկերացրեք, ստեղի պես, հերթական ձախողումը տեսնելուց հետո, ոչ մեկը հիմարի դեմքի արտահայտությամբ չասաց՝ լավ էլի, թողեք թող աշխատեն։ Ոչ, ծրագրե՞ր ես ներկայացրել, ձախողե՞լ ես՝ հրաժարական տուր․ դրա ժամանակը չկա, նստենք, սպասենք, թե երբ ա ձեռքդ բացվելու։

Համեմատում ես մեզ հետ, ու ապշում։ Վերջին 4-5 տարում, Փաշինյանը և իր կառավարությունը տապալել են ամեն ինչ՝ նախընտրական խոստումները, տնտեսական ցուցանիշները, անվտանգությունը, մեծ-մեծ խոսալով Արցախը հանձնել են, թշնամին եկել-մտել է Հայաստան, չի գնում, սրանք էլ չեն կարողանում քշեն, բայց մնում են իշխանության, ասում են՝ չէ՛, մենք պետք է լինենք՝ շարունակելով տապալել մնացածը։

Այնտեղ՝ Բրիտանիայում, բողոքի ցույցեր չեղան, քաղաքացիները փողոց դուրս չեկան, 40 օր առաջ ընտրված վարչապետին հեռացրեցին իր ղեկավարած կուսակցության ներսից, հորդորեցին հրաժարական տա, ասացին՝ դու գցում ես և՛ պետության, և՛ «Պահպանողական» կուսակցության հեղինակությունը քո տապալումներով։ Շատ արագ, ընդամենը մեկ ամիս անց «զոհեցին» իրենք իրենց կուսակցության առաջնորդին, գործող վարչապետին, բայց պահեցին կուսակցությունը, պահեցին թե՛ իշխանությունը, թե՛ պետությունը։

Հիմա նայում եմ մեր իշխանություն կոչված ՔՊ-ին։ Արդեն խնդալու է, ասեք։ Սրանց համար ո՛չ ամոթ կա, ո՛չ պատիվ, ո՛չ թասիբ, ո՛չ պետության հեղինակությունն է կարևոր, էլ չեմ ասում կուսակցության հեղինակության մասին մտածեն։

Դրա համար էլ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը 200 տարեկան է ու փոխել է լիքը ղեկավարներ, ՔՊ-ն 7 տարեկան է, ստեղծել է Նիկոլը, Նիկոլից հետո էլ կփակվի, կմոռացվի-կգնա։

Դե բայց մենակ կուսակցությունը չէ, այնտեղ ժողովուրդն էլ է իրեն արժանապատիվ պահում, չի ասում՝ թող թուրքը մտնի Լոնդոն, մենակ Լիզ Թրասը չգնա, թող հացը դառնա 100 ֆունտ, մենակ թե մեր Լիզը չգնա։ Նրանք հասկանում են, որ հանուն իրենց արժանապատվության, թեկուզ լավ ապրելու համար պետք լինի՝ մեկ տարում 4 վարչապետ էլ կփոխեն։ Ո՞վ ուզու է լինի, Լիզ Թրասը չլինի, ուզում է Չերչիլը լինի, պետք է գնա։ Անգամ հարցը չի հասնի, որ բրիտանական ինչ-որ փողոցային շարժում սկսի, կուսակցությունը կորոշի, կհանի, կփոխի։

Այ դրա համար էլ բրիտանացին լավ է ապրում, մենք՝ վատ, որովհետև էնտեղ մի հարկային անարդյունավետ փոփոխության պատճառով վարչապետ է հրաժարական տալիս, իսկ մեզ մոտ պետության կեսը հանձնում են, բայց մնում են։ Նենց են մնում, որ հետո վերանան, անուններն էլ ամոթ լինի տալը։