կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 22:44
Հասարակություն

Ամոթ ոստիկանապետին, եթե դավաճան Փաշինյանի ջրաղացին ջուր է լցնում, նույն դավաճանն էլ ինքն է․ զոհվածի ծնող

Ամոթ ոստիկանապետին, եթե դավաճան Փաշինյանի ջրաղացին ջուր է լցնում, նույն դավաճանն էլ ինքն է․ զոհվածի ծնող

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները նստացույց են անում Գլխավոր դատախազության շենքի մոտ, սակայն նրանց դեռ թույլ չեն տվել վրան տեղադրել, ասել են, որ պիտի ճշտեն նոր։ Ծնողները ցանկացել են մայթին տեղադրել վրան, սակայն նրանց տեղեկացրել են, որ նույնիսկ եթե թույլ տան վրան տեղադրել, ապա դիմացի այգում՝ հողերի մեջ։

«Ամոթ ոստիկանապետին, եթե դավաճան Փաշինյանի ջրաղացին ջուր է լցնում ինքը, նույն դավաճանն էլ ինքն է։ Իսկ ինչ վերաբերում է ՀՔԾ–ի քննիչին ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, պիտի շատ արագ այս հարցի լուծումը գտնեն»,– ասաց ծնողներից մեկը։

Նշենք, որ ծնողները պահանջում են արդար քննություն իրականացվի և պատասխանատվության ենթարկվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի աղետալի հետևանքների համար, նրան ներգրավվել որպես մեղադրյալ։ Կոնկրետ վարչապետին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը դատախազությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։

«Ամեն օր մեզ պետք է իրազեկեն, թե ինչ փուլում է գործը։ Այստեղ մեր մնալու միակ նպատակը դա է, որ մենք ամեն օր այս գործի հետամուտ լինենք։ Ու իրենք ամեն օր պիտի գան ու մեզ ասեն, թե ինչ ընթացք է տրվել»,– ասաց մեկ այլ ծնող՝ հավելելով, որ իրենք էլ չէին ուզի նման քայլի գնալ, սակայն իշխանությունները նրանց այլ ելք չեն թողնում։

«Պահանջում ենք, որ ՀՔԾ-ի պետը, քննիչը, հսկող դատախազը հեռուստատեսությամբ ասուլիս տան և ասեն, թե երբ են Նիկոլ Փաշինյանին կանչում մեղադրանք առաջադրելու»,– ասաց մյուս ծնողը՝ հավելելով, որ հնգօրյա, որից հետո պարզ կլինի, թե ինչ ընթացք է ստանում գործը, իրենց չի բավարարում և ամեն օր բողոքի ակցիա են անելու դատախազության դիմաց։