|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ` Եկեղեցուց նրան հանելու և տեղում իրենց նախընտրությամբ գործելու նպատակով:
Մասյացոտնի թեմի փոխանցմամբ, Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։
Ոստիկանությունը, ԱԱԾ-ն բնականաբար ոչ միայն հանցավոր անգործություն են դրսևորում, այլ ըստ իրավիճակի հովանավորում են ապօրինությունները` դրանով իսկ ապահովելով իրենց քաղաքական վերադասի անօրինական հանձնարարությունները:
Սրանց անհանգստությունը կապված է Տեր Արտաշեսի` իր անձի նկատմամբ դրսևորված անբարոյական ճնշումների և սպառնալիքների հանրայնացմամբ, ինչպես նաև` տիրադավներին միանալու օպերացիան «մերկացնելու» և մերժելու հետ»: