Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.74 |
EUR | ⚊ | € 426.91 |
RUB | ⚊ | ₽ 4.5541 |
GBP | ⚊ | £ 508.83 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Դուքենդո» կարատեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ երեկոյան ֆեդերացիայի գրասենյակում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք զինամթերքի մասին տեղեկությունը, հայտարարեց, որ արդեն 15 տարի է` ֆիլմեր են նկարահանում, եւ այդ զինամթերքը միշտ ուժային կառույցներից ` նախարարություններից են ստացել և ֆիլմերը նկարահանելուց հետո` հետ վերադրաձրել:
«Այն, որ մեզ տեռորիստի կարգավիճակով են ներկայացնում, դա անբարոյականություն է, չի կարելի նման բան, կարծես թե մարդիկ պատճառ են փնտրում, որ մեզ վարկաբեկեն»,- ասաց նա և հավալեց. «Այդ զենքն իրենք տվել են` իրենք էլ մեզ մեղադրում են »: Վարդանյանի խոսքով ամեն անգամ, երբ ինքը կարծիք է արտահայտում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին` նման վերաբերմունք է նկատում:
«Ցանկացած ժամանակ, երբ որ ես իմ կարծիքն եմ արտահայտում Ռոբերտ Քոչարյանի մասին` սկսվում են նմանատիպ անբարոյական վերաբերմունք դրսևորել իմ անձի և իմ ֆեդերացիայի նկատմամբ: Էնքան հանցագործներ կան մեր երկրում. և’ պաշտոնյաներ, և’ մարզպետներ, և’ պատգամանվորներ, թո’ղ գնան` այդ մարդկանց ստուգեն»,-հայտարարեց նա:
Մանրամասները yerkir.am-ի տեսանյութում:
Գոռ Վարդանյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: