Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում քննարկվող առաջնային թեմաներից մեկը, որ տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել, խորհրդարանական մեծամասնության կազմից արդեն հաստատված, ինչպես նաեւ սպասվող հրաժարականների հարցն է։
Մի կողմից՝ խոսքը մի քանի պատգամավորների՝ գործադիր տեղափոխվելու մասին է, մյուս կողմից՝ որոշ պատգամավորների «ինքնակամ» մանդատները վայր դնելու, թեպետ այս առումով դեռեւս հստակ որեւէ բան չկա: Սակայն քանի հրաժարական էլ լինի, ըստ այդմ, ինքնըստինքյան, այդ պատգամավորներին պետք է հաջորդեն նախընտրական ցուցակի հաջորդ համարները։ Խորհրդարանական մեր աղբյուրը փոխանցել է, որ այս թեման «իմքայլականների» շրջանում բավական բուռն քննարկումների առիթ է հանդիսացել։
«Փաստ» թերթին հասած տեղեկության համաձայն, գործող պատգամավորներից շատերի դժգոհությունները կապված են նրա հետ, որ ցուցակի ներքեւի համարներում ընդգրկված կադրերն, անգամ իրենց խմբակցության չափորոշիչներով, խնդրահարույց են, եւ հերթական քննադատության առիթն են ստեղծելու։
Այս մասին օրերս պատգամավորներից մի քանիսը, ըստ մեր աղբյուրների, ակնարկել են բաց տեքստով։ Ըստ մեր զրուցակցի, երբ իմքայլական պատգամավորներից մեկը դժգոհ դեմքով հայտնել է, թե «ախր, հեչ թեմայի մեջ չեն», ղեկավարությունը միանգամից հակադարձել է, թե «ինչի, ո՞ր մեկդ էիք քաղաքական մեծ վաստակի տեր կամ ճամփա անցած քաղաքական գործիչ, որ նրանք էլ բան չգիտեն, վերջացրեք էս դատարկ խոսակցությունները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում