Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023թ.-ի հոկտեմբերի 26-29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լեհաստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից և այլ երկրներից ժամանած մոտ 200 ներկայացուցիչներ:
Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Kwikpay վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում: Այս տարի FINTECH360-ի գլխավոր գործընկերն է NABIX ընկերությունը:
Փորձագետները կքննարկեն ժամանակակից ֆինանսական ոլորտի ռազմավարությունը, բանկային էկոհամակարգերը և BNPL ծառայությունները, վճարային համակարգերի ծառայությունների զարգացման հեռանկարները, բանկերի էվոլյուցիան և թվային ակտիվները, open banking-ը, CBDC, e-Commerce-ը, բրոքերային ծառայությունների զարգացումն ու ներդրումների համար նախատեսված մոբայլ հավելվածները, UI/UX, կանաչ ֆինանսավորումն ու ESG-ին:
Համաժողովի ծրագիրը ներառում է ելույթներ, շնորհանդեսներ և պանելային քննարկումներ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ: Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր ուղևորություններ Հայաստանի տեսարժան վայրեր և ազգային ճաշատեսակների համտեսում: Մշակութային ծրագրում ներառված է նաև հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ելույթը համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակին նվիրված երեկոյին:
Համաժողովի մանրամասն ծրագիրը՝ fintech360.io https://fintech360.io/