|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից: Միջոցառմանը կմասնակցեն բանկերի, դրամական փոխանցումների ընկերությունների, վճարային համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների և ստարտափների ղեկավարներ։ Համաժողովը կկենտրոնանա ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական միտումների և զարգացումների, ինչպես նաև ոլորտի ապագան ձևավորող նոր հնարավորությունների և նորարարական մոտեցումների ուսումնասիրության վրա։
FINTECH360 ծրագիրը ներառում է հետևյալ պանելային քննարկումները՝
• Ֆինանսական ծառայությունների թվային վերափոխում
• Արհեստական բանականության կիրառումը բանկային ոլորտում
• Կենսաչափական և թվային նույնականացում
• Էլեկտրոնային առևտուր
• Տվյալների պաշտպանություն
• Իրական ակտիվների տոկենիզացիա
• Կրիպտոարժույթներ և բլոկչեյն տեխնոլոգիա
Համաժողովի հիմնական խոսնակներն են՝
Համաժողովը տեղի կունենա Seven Visions Resort &-ում Places, The Dvin հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay հայաստանյան դրամական փոխանցումների համակարգի, KWIKPAY վճարային համակարգի և Ns.Cards ընկերության աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում համաժողովի մասնակիցներին կներկայացվի նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը: Նրանք կայցելեն նաև Գառնի և Գեղարդ, ինչպես նաև կհյուրընկալվեն The Van Ardi Winery-ում։
Համաժողովի ամբողջական ծրագրի և գրանցման համար՝ https://fintech360.io
Մինչև մարտի 31-ը մասնակցության բոլոր փաթեթների համար գործում է 15% զեղչ։